Կարևոր իրադարձություններ

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը՝ «Walnort Finance Limited»-ի իրավական վեճի տեղեկությունների մասին

27 Հունիս, 2024 20:53
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը՝ «Walnort Finance Limited»-ի իրավական վեճի տեղեկությունների մասին

Վերջին օրերին ԶԼՄ-ներում շրջանառվող՝ Walnort Finance Limited-ի կողմից ներկայացված իրավական վեճի վերաբերյալ տեղեկությունների կապակցությամբ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը տեղեկացնում է, որ նշված ընկերության կողմից 2023 թ․ հոկտեմբերի 16-ին ստացվել է իրավական վեճի մասին ծանուցում, իսկ ս․թ․ հունիսի 3-ին՝ վեճն արբիտրաժի միջոցով լուծելու վերաբերյալ ծանուցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի ներքո:

Արբիտրաժային ծանուցմամբ ներկայացված ենթադրյալ խախտումները, պահանջը և դրա չափը հիմնավորող բոլոր փաստարկներն ու ապացույցները պետք է սահմանված կարգով քննվեն արբիտրաժային վարույթի շրջանակներում։ 

«Ավելին՝ Հայաստանի Հանրապետությունը դեռ պետք է ներկայացնի իրավական դիրքորոշում՝ ի պատասխան ներկայացված պահանջների: Նման արբիտրաժային վարույթներ առաջին անգամ չեն ընթանում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ, և Գրասենյակը շարունակում է ապահովել Հայաստանի Հանրապետության պատշաճ պաշտպանությունը նմանատիպ գործընթացներում՝ այդ թվում միջազգային իրավախորհրդատուների ներգրավմամբ։

Ըստ այդմ՝ հորդորում ենք հետևել պաշտոնական լրահոսին՝ հաշվի առնելով, որ այլ աղբյուրներից հաճախ ներկայացվում է արբիտրաժային վարույթին չվերաբերող, չճշտված, վիճելի և միակողմանի տեղեկատվություն»,- նշված է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան գրառման մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին