Կարևոր իրադարձություններ

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը. Արարատ Միրզոյան (տեսանյութ)

27 Հունիս, 2024 21:05
Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը. Արարատ Միրզոյան (տեսանյութ)

Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսին ՀՀ ԱԳ նախարարի անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը.

«Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանների բացմանը։ Թուրք գործընկերների հետ երկխոսության արդյունքում, մենք ձեռք ենք բերել բացման հստակ պայմանավորվածություններ, ուրվագծել ենք կոնկրետ այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել լիակատար կարգավորման հասնելու համար։

Քննարկվել է նաև սահմանի բացման հնարավորությունը երրորդ երկրների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի՝ դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար։

Մենք վերահաստատում ենք մեր վճռականությունն այս ուղղությամբ, և ես իրապես հավատում եմ, որ արդեն ժամանակն է կյանքի կոչել ձեռք բերված պայմանավորվածությունները»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին