Կարևոր իրադարձություններ

Մեքենան հայտնվել է Արփա գետում. ընտանիքի 4 անդամ տեղափոխվել է հիվանդանոց

28 Հունիս, 2024 00:27
Մեքենան հայտնվել է Արփա գետում. ընտանիքի 4 անդամ տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112 կմ հատվածում, ժողովրդին հայտնի Նորավանքի խաչմերուկի հարևանությամբ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում հայտնվել է Արփա գետում։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ «Mercedes»-ը, երբ հայտնվել է Արփա գետում, քաղաքացիները իրենց ուժերով մեքենայից դուրս են բերել 4 հոգու, որոնցից մեկը՝ երեխա, և տեղում օգնություն են ցուցաբերել, ապա օպերատիվորեն ժամանած «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորներին տեղափոխել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Այս պահին ոստիկանները, պարեկներն ու փրկարարները ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ, որպեսզի վերամբարձ կռունկի միջոցով ավտոմեքենան դուրս բերեն անվտանգ վայր։

 

Լրահոս

Դիտել ավելին