Կարևոր իրադարձություններ

Ամռանը մեծանում է աղիքային վարակիչ հիվանդությունների ռիսկը (տեսանյութ)

27 Հունիս, 2024 20:12
Ամռանը մեծանում է աղիքային վարակիչ հիվանդությունների ռիսկը (տեսանյութ)

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ամռանը մեծանում է աղիքային վարակիչ հիվանդությունների ռիսկը:

Աղիքային վարակիչ հիվանդություններին և սննդային թունավորումներին բնորոշ ախտանշաններն են`
 
ինքնազգացողության վատացում,
ջերմության բարձրացում,
սրտխառնոց,
փորլուծություն:
Ախտանշանների առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկի և չզբաղվել ինքնաբուժությամբ:

Չօգտագործե՛լ հակաբիոտիկներ:

Հակաբիոտիկներն այս դեպքում ոչ միայն չեն օգնի, այլև առողջական կողմնակի խնդիրներ կառաջացնեն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին