Կարևոր իրադարձություններ

Վարագավանում կգործարկվի էլեկտրական շչակ

23 Հունիս, 2024 10:18
Վարագավանում կգործարկվի էլեկտրական շչակ

Հունիսի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վարագավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ:

Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին