Կարևոր իրադարձություններ

Էրդողանն ու Պուտինը քննարկել են Ասադի մոսկովյան այցի արդյունքները

21 Հոկտեմբեր, 2015 17:13
Էրդողանն ու Պուտինը քննարկել են Ասադի մոսկովյան այցի արդյունքները

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ քննարկվել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մոսկովյան այցի արդյունքները։ Այս մասին հայտնում են թուրքական հեռուստաալիքները՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի վարչակազմում իրենց աղբյուրը։

Haber Turk հեռուստաալիքը հայտնել է, որ Էրդողանը մտավախություն է հայտնել, որ Սիրիայում ռազմական գործողությունների ակտիվացման կապակցությամբ կարող է մեծանալ փախստականների հոսքը Թուրքիա։

Էրդողանը Պուտինի ուշադրությունն է հրավիրել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) ու «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) միջև կապերի վրա։ Երկու երկրների նախագահները պայմանավորվել են տվյալ հարցերն ավելի հանգամանալից քննարկել նոյեմբերին Անթալիայում կայանալիք G20-ի գագաթնաժողովի շրջանակներում իրենց հանդիպման ժամանակ։

 

Լրահոս

Դիտել ավելին