Կարևոր իրադարձություններ

«Ֆեստիվառ»փառատոնը հնարավորություն է տալիս նորովի բացահայտել Հայաստանը (լուսանկարներ)

11 Հունիս, 2024 20:54
«Ֆեստիվառ»փառատոնը հնարավորություն է տալիս նորովի բացահայտել Հայաստանը (լուսանկարներ)

«Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնն այս տարիկանցկացվի 3 համայնքում՝ Գյումրիում, Իջևանում և Եղեգնաձորում՝ հուլիսի 27-ին, օգոստոսի 10-ին և 24-ին:

Փառատոնն անցկացվում է երկրորդ անգամ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության  ֆինանսական աջակցությամբ,  Հանրային հեռուստաընկերության հետ համատեղ:

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։

Նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախորդ տարի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հանրային հեռուստաընկերության համագործակցությամբ նախաձեռնված ծրագիրն ամբողջությամբ համահունչ է Կառավարության՝ մշակույթի ապակենտրոնացման քաղաքականությանը.  «Մշակույթի ռազմավարության կարևոր կետերից է մարզերում մշակութային կյանքի ակտիվացումն ու  համապատասխան միջավայրերի ձևավորումը, ինչին էլ միտված է «Ֆեստիվառ» փառատոնի իրականացումը:  Մարզային 3 քաղաքներում «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի անցյալ տարվա միջոցառումները ցույց տվեցին, որ ծրագիրը պահանջված ու սպասված էր մարզերում»:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ նախարարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում մարզերում, որոնք ուղղված են մշակութային  ակտիվության խրախուսմանը:

«Այդ իմաստով «Ֆեստիվառն» իրոք աննախադեպ ցուցանիշներ է ունեցել. ավելի քան 50 հազար այցելու է գրանցվել: Փաստական այս արդյունքը հիմք դարձավ, որպեսզի մարզային երաժշտական այս փառատոնը դառնա ամենամյա: Քաղաքների ընտրության պարագայում փորձ է արվել հնարավորինս ընդլայնել աշխարհագրությունը, և ներառել այն քաղաքները, որոնցում կարևորվում է զբոսաշրջային մեծ ակտիվությունը: Որակյալ երաժշտության և ծրագրի առկայությանն առանցքային  նշանակություն է տրվում: Փառատոնային այս ձևաչափը նաև հնարավորություն է տալիս մեր քաղաքացիներին նորովի բացահայտել Հայաստանը»,-  նշել է նախարարը:

Նրա տեղեկացմամբ՝ փառատոնային միջոցառումները նախատեսվում են ոչ աշխատանքային օրերին, որպեսզի այցելուները հնարավորություն ունենան մասնակցելու համերգներին, ինչպես նաև այցելելու տվյալ մարզի պատմամշակութային վայրեր: Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև մարզերում տնտեսական կյանքի զարգացման վրա փառատոնի թողած ազդեցությունը. «Փառատոնի  ծրագրի  կարևոր բաղադրիչներից է նաև տեղի տնտեսվարողներին հարթակի տրամադրումը՝ իրենց արտադրանքը և ծառայությունները ներկայացնելու, դրանք ճանաչելի դարձնելու նպատակով: Կարևոր է նաև այն 

 

Լրահոս

Դիտել ավելին