Կարևոր իրադարձություններ

Վրաստանն ադրբեջանական գազից չի հրաժարվի

21 Հոկտեմբեր, 2015 16:51
Վրաստանն ադրբեջանական գազից չի հրաժարվի

«Վրաստանը դեմ չէ և փորձ է անելու դիվերսիֆիկացնել գազի ներմուծումն իրենց երկիր: Ինչը նշանակում է, որ այսօրվա դրությամբ Վրաստան եկող ադրբեջանական գազից բացի և այն 10%-ը, որը իրենք ստանում են հայկական տրանզիտի գազատարից՝  որպես վճար , դա կարող է ավելանա, սակայն չի նշնակում, որ նրանք պատրաստվում են հրաժարվել ադրբեջանական գազից, որն այսօրվա դրությամբ մատակարարում է  գազի 90%-ը»,- Shabat.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց վրացագետ  Ջոնի Մելիքյանը:

Մելիքյանը խոսքով՝ մամուլում տեղ գտած բանբասանքներից ելնելով, վրաց ընդդիմությունն օգտվեց և որոշակի աղմուկ բարձրացրեց: Կա զուտ իշխանությունների ցանկություն, ովքեր հենց սկզբի օրերից՝ 2012թ.-ից,  հայտարարում են, որ իրենք փորձ են անելու, այն մոնոպոլիան, որն այսօրվա դրությամբ ուներ Ադրբեջանը, վերանայեն և դիվերսիֆիկացնեն: Այդպիսով Վրաստանի անվտանգությունը կհասցնեն բարձր մակարդակի:

Այսօրվա դրությամբ Վրաստանը տարեկան օգտագործում է մոտավորապես 2-2,1 մլրդ խորանարդ գազ, որից 1,8-ը տրամադրում է Ադրբեջանը:

Վրաստանի իշխանությունների խոսքով՝ քանի որ իրենք տնտեսությունը զարգացնում են կարիք կա ավելի շատ գազի, այդ իսկ պատճառով էլ հնարավոր է, որ Ադրբեջանը չկարողանա այդ քանակությամբ գազ մատակարարել: Սա նշանակում է, որ իրենք փորձում են այնպես անել, որ պակասորդը կարողանան գնեն Ռուսաստանից:

«Կարծում եմ, որ այժմ իրենք գազի գնի պայմանավորման  փուլում պետք է  լինեն; Քանի որ ռուսական գազն ավելի թանկ է, քան ադրբեջանականը»:

Հայտնի է, որ Վրաստանի առևտրային գործընկերը Թուրքիան և Ադրբեջանն են, վերջինս Վրաստանում լուրջ պրոեկտների վրա գումարներ է ներդնում:

«Չեմ կարծում, որ այնպիսի իրավիճակ կլինի Ադրբեջանում, որ Վրաստանը կհրաժարվի գազից : 1,8 մլրդ-ի մի մասը 55դոլարով է տրվում Վրաստանին, եթե մենք հաշվենք  այն, որ Հայաստանը ԵՏՄ-ի անդամ է և ՌԴ-ը 155դոլարով է տրամադրում գազը, ապա Վրաստանի կողմից խելամիտ չի լինի էժան գազից անցում կատարելու թանկի»,- եզրափակեց վրացագետ Ջոնի Մելիքյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին