Կարևոր իրադարձություններ

Չորրորդ փորձից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամության 2 թեկնածու է ընտրվել. «Հրապարակ»

11 Հունիս, 2024 08:18
Չորրորդ փորձից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամության 2 թեկնածու է ընտրվել. «Հրապարակ»

«Հրապարա» օրաթերթը գրում է.

«Մրցութային խորհուրդը չորրորդ փորձից ընտրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամության 2 թեկնածուին: Մեկը հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետիսյանն է, ում ՔՊ-ն անցած տարեվերջին չընտրեց: Թերեւս հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին մերժելու պատճառով: Երկրորդ թեկնածուն Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ անդամ, իրավաբան Վաղարշ Աղաբեկյանն է։

Հիշեցնենք․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնը թափուր է արդեն շուրջ կես տարի: Հունիսի 7-ին մրցութային խորհուրդն ի վերջո 2 թեկնածուի ընտրել է, թե ում կընտրի ՔՊ-ն, դեռ վերջնական որոշում չկա, սակայն շատերը չեն ընկալում՝ 6 ամիս առաջ Նարինե Ավետիսյանին մերժելուց հետո հիմա ինչ հիմքով են ընտրելու նույն անձին»:

Հոդվածն ամբողջութամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին