Կարևոր իրադարձություններ

Աղվան Հովսեփյանն ինչ-որ բա՞ն է թաքցնում լրատվամիջոցներից

08 Հոկտեմբեր, 2015 09:18
Աղվան Հովսեփյանն ինչ-որ բա՞ն է թաքցնում լրատվամիջոցներից

Երեկ Սերժ Սարգսյանը քաղաքապետի եւ այլ պաշտոնյաների հետ ներկա էր ՀՀ քննչական կոմիտեի նոր մասնաշենքի բացմանը՝ Մամիկոնյանց փողոցի վրա: Հյուրերը կտրեցին կարմիր ժապավենը, ապա շրջեցին շենքում։ Լրագրողների մուտքն այդ արարողությանը փակ էր: Երկրի նախագահը կարծես «անհասանելի բաժանորդ» դարձած լինի, եթե մի տեղ այցելում է, ապա տարածքն ազատում են լրագրողների ներկայությունից կամ ներս են թողնում միայն յուրային լրագրողներին: Երեկ Քննչական կոմիտեի շենքում շրջելու եւ նկարահանելու հնարավորություն ունեցան միայն մի քանի հեռուստաընկերություններ: Հարց է ծագում՝ Աղվան Հովսեփյանը նոր շենքում ինչ-որ բա՞ն է թաքցնում լրատվամիջոցներից։ Ինչո՞ւ մեզ ոչ միայն թույլ չտվեցին շրջել նոր շենքում, այլեւ նկարահանել շենքը:

 

Լրահոս

Դիտել ավելին