Կարևոր իրադարձություններ

ՔՊ-ն չի տեղափոխվի Հանրապետության փողոց. Պետական գույքի կառավարման կոմիտե

23 Մայիս, 2024 19:27
ՔՊ-ն չի տեղափոխվի Հանրապետության փողոց. Պետական գույքի կառավարման կոմիտե

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի տեղափոխվի Հանրապետության փողոց։

Այս մասին հայտարարություն է տարածել Պետական գույքի կառավարման կոմիտեն։

«Հարգելի՛ լրատվամիջոցներ, տեղեկությունը, թե ՏԿԵ Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված Հանրապետության թիվ 47 հասցեում գտնվող անշարժ գույքը 10 տարի ժամկետով վարձակալության է տրամադրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, իրականությանը չի համապատասխանում։

Հայտնում ենք, որ նշված անշարժ գույքը ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 2-ի որոշմամբ վարձակալության է հանձնվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 10 տարի ժամկետով։ Սակայն, կուսակցության նախաձեռնությամբ պայմանագիրը 2024 թվականի փետրվարի 19-ին դադարեցվել է։

Հանրապետության թիվ 47 հասցեում գտնվող անշարժ գույքը կառավարության այսօրվա որոշմամբ մրցութային կարգով կտրվի վարձակալության՝ 10 մլն 300 հզ մեկնարկային արժեքով»,-ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Կառավարության շենքի հարևանությամբ նոր գրասենյակ ունի։ 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին