Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կկիրառվի

23 Մայիս, 2024 16:52
ՀՀ-ում ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կկիրառվի

Գործադիրը հաստատել է «Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և գլխավոր լիցենզիայի ձևը սահմանելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը: Որոշման ընդունումը պայմանավորված է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու և տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ:

Որոշման ընդունման նպատակը տեղական ցեմենտի արտադրության զարգացումն է, ցեմենտի ներքին շուկայում տեղում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմանների ապահովումն է: Սույն որոշման ընդունումը կնպաստի տեղական ցեմենտ արտադրողների և ներմուծողների միջև առողջ մրցակցության ապահովում։

 

Լրահոս

Դիտել ավելին