Կարևոր իրադարձություններ

Հասարակական տրանսպորտն աշխատում է բնականոն հունով

23 Մայիս, 2024 10:44
Հասարակական տրանսպորտն աշխատում է բնականոն հունով

Այսօր վաղ առավոտից Երևանի հասարակական տրանսպորտը սկսել է բնականոն հունով աշխատել:  

Երեկ որոշ երթուղիներում վարորդների կողմից ըստ էության արձանագրվել էին աշխատանքային պարտականությունները չկատարելու և ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքեր: 

Վերջին մեկ ամսվա ընթացքում բացահայտվել են չարաշահումներ: Ուղևորափոխադրումների օրական  հասույթներն այսօր արդեն զգալիորեն աճել են, ստվերը կրճատվում է, ձեռնարկվում են գործուն քայլեր՝ երևանցիներին մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն անձամբ էր այցելել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ՝ զրուցելու վարորդների հետ ու ներկայացրել իր դիտարկումները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին