Կարևոր իրադարձություններ

Խոշոր հրդեհ՝ Փյունիկ գյուղում. երկհարկանի տանն առաջացած կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից

23 Մայիս, 2024 00:25
Խոշոր հրդեհ՝ Փյունիկ գյուղում. երկհարկանի տանն առաջացած կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից

Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ինչպես հայտնում է Shsmshyan.com-ը, ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փյունիկ գյուղում տուն է այրվում։

Դեպքի վայր են ժամանել Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի թիվ 38 բնակելի երկհարկանի տանը։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։


 

Լրահոս

Դիտել ավելին