Կարևոր իրադարձություններ

ՊՆ N զորամաս են այցելել մշակույթի ոլորտի գործիչները (տեսանյութ)

23 Մայիս, 2024 00:03
ՊՆ N զորամաս են այցելել  մշակույթի ոլորտի գործիչները (տեսանյութ)

Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների շրջանակում ՊՆ N զորամաս են այցելել «Էրեբունի» պատմագիտական արգելոց-թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Սարգսյանը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի տնօրեն Դավիթ Թերզյանը և Ժողովրդական արվեստների թանգարանի գիտակրթական ծրագրերի համակարգող Նազելի Ութուջյանը։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Հյուրերը հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել պատերազմում զոհված զինծառայողների հուշաքարի մոտ, շրջել են զորամասում, պատասխանել զինծառայողներին հետաքրքրող հարցերին։

Շնորհակալություն հայտնելով զորամասի զինծառայողներին բարեխիղճ ծառայության համար՝ մշակույթի ոլորտի գործիչները հորդորել են այսուհետ ևս ջանք ու եռանդ չխնայել երկրի նվիրյալ պաշտպաններ լինելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին