Կարևոր իրադարձություններ

Մաստարա գյուղի մոտ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին և շրջվել. վարորդը հոսպիտալացվել է

22 Մայիս, 2024 23:13
Մաստարա գյուղի մոտ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին և շրջվել. վարորդը հոսպիտալացվել է

Մայիսի 22-ին՝ ժամը 19:53-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Մաստարա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 78-րդ կմ-ին BMW մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Շ․, ծնված 1992 թ․) բախվել է ճանապարհի երկաթե արգելապատնեշին, դուրս եկել երթևեկելի հատվածից և շրջվել․ առկա է ձորակն ընկնելու վտանգ։

Փրկարարները ֆիքսել են ավտոմեքենան, արգելափակված վարորդին դուրս բերել և պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային։ Վարորդը հոսպիտալացվել է ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

 

Լրահոս

Դիտել ավելին