Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել է Կոնդի վերակենդանացման հայեցակարգի միջազգային բաց մրցույթի երկրորդ փուլը

22 Մայիս, 2024 22:32
Մեկնարկել է Կոնդի վերակենդանացման հայեցակարգի միջազգային բաց մրցույթի երկրորդ փուլը

Քաղաքաշինության կոմիտեն հայտարարում է Երևան քաղաքի Կոնդ թաղամասի վերակենդանացման հայեցակարգի միջազգային բաց մրցույթի երկրորդ փուլի մեկնարկը։

Երկրորդ փուլում ընդգրկված են առաջին փուլի արդյունքներով ամենաբարձր միավոր հավաքած աշխատանքները։

Մրցութային փաթեթները պետք է ներկայացվեն մինչև 2024թ. հոկտեմբերի 1-ը, որի ընթացքում ակնկալվում է ստանալ Կոնդ թաղամասի պատմական շերտի և միջավայրի վերարժևորմամբ, միջազգային չափանիշներին համապատասխանող, թաղամասի վերակառուցման միջոցով թաղամասի վերակենդանացման հայեցակարգի առաջարկներ։

Մրցույթի մասին ողջ տեղեկատվությունը հրապարակված է kond.minurban.am կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին