Կարևոր իրադարձություններ

Խանդանյանը և Սլովենիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանում անվտանգային իրավիճակին

22 Մայիս, 2024 21:37
Խանդանյանը և Սլովենիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանում անվտանգային իրավիճակին

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 22-ին ընդունել է մեր երկրում Սլովենիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մատեյա Պրևոլշեկին:

Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

Ողջունելով հյուրին՝ Սարգիս Խանդանյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություն իր առաքելության ընթացքում: Խոսելով միջխորհրդարանական հարաբերությունները խորացնելու անհրաժեշտության մասին՝ հանձնաժողովի նախագահն առաջարկել է զարգացնել նաև համանուն հանձնաժողովների միջև համագործակցությունը:

Սարգիս Խանդանյանն արժևորել է Սլովենիայի հետ փոխգործակցությունը նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձևաչափում:

Կողմերը համաձայնել են, որ մի շարք ոլորտներում՝ տնտեսական, զբոսաշրջության կա չիրացված ներուժ: Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակին, վերջին զարգացումներին, ներկայացրել ՀՀ կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը դրական է գնահատել երկու երկրների խորհրդարանական հարաբերությունների ներկա մակարդակը:

Մատեյա Պրևոլշեկը նշել է, որ Սլովենիան հետևում է Հայաստանում ընթացող գործընթացներին և աջակցում տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելուն ուղղված հայկական կողմի ջանքերին:

 

Լրահոս

Դիտել ավելին