Կարևոր իրադարձություններ

Վթար՝ Վաղարշապատում. մայրը 2 անչափահաս երեխաների հետ տեղափոխվել է հիվանդանոց

22 Մայիս, 2024 21:16
Վթար՝ Վաղարշապատում. մայրը 2 անչափահաս երեխաների հետ տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ մայիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։10-ի սահմաններում  Վաղարշապատ քաղաքի Խորենացի և Չարենց փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը անչափահասներ են տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Վիրավորները վարորդի մայրն է և նրա երկու անչափահաս երեխան։

 

 

Լրահոս

Դիտել ավելին