Կարևոր իրադարձություններ

Տավուշի և Շիրակի 10 բնակավայրում կլիմայադիմացկուն տեխնոլոգիաներ կներդրվեն

22 Մայիս, 2024 20:46
Տավուշի և Շիրակի 10 բնակավայրում կլիմայադիմացկուն տեխնոլոգիաներ կներդրվեն

Մայիսի 22-ին ստորագրվել է 3 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիր» (CAFSEP) դրամաշնորհային համաձայնագիրը։ Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Ծրագիրը նպատակ ունի Տավուշի և Շիրակի մարզերի 10 բնակավայրում կլիմայադիմացկուն տեխնոլոգիաների ներդրմամբ նպաստել գյուղատնտեսության զարգացմանը:

Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը: Ստորագրմանը ներկա է գտնվել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

Դրամաշնորհը կաջակցի Հայաստանի կառավարությանը՝ բարձրացնելու գյուղատնտեսական կենսամիջոցների ճկունությունը և բարելավելու պարենային անվտանգությունը գյուղական վայրերում, որոնք խիստ խոցելի են կլիմայի փոփոխության ազդեցության նկատմամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին