Կարևոր իրադարձություններ

Բագրատ սրբազանի և արցախցիների երեկվա փակ հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում. «Հրապարակ»

22 Մայիս, 2024 08:21
Բագրատ սրբազանի և արցախցիների երեկվա փակ հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում. «Հրապարակ»

«Հրրապարակ» օրաթերթը գրում է.

«Բագրատ սրբազանի եւ արցախցիների երեկվա փակ հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում: Արցախցիները շատ զգացված են՝ Հայաստան գաղթելուց հետո առաջին դեպքն է, որ նման վերաբերմունքի են արժանանում: Սրբազանը լսել է բոլորին, արձանագրել խնդիրները, ասել, որ Արցախի հարցը եւ նրանց վերադարձի խնդիրը միջազգային հարթակներում բարձրացնելն իր տեսադաշտում է, որ տեղյակ է Արցախի հանձնախմբի եւ Վարդան Օսկանյանի գործունեությունից, ողջունում է, եւ շեշտել է, որ դա պետք է արվի պետական մակարդակով:

Արցախի ԱԺ պատգամավորներն են խոսել, ողջունել շարժումը: ԱԺ փոխնախագահ Բաղունցն է հանդիսավորությամբ շնորհավորել սրբազանի ծնունդը: Հանդիպմանը ներկա չի եղել միայն Սամվել Շահրամանյանը, քանի որ սրբազանը նախկին նախագահների ֆորմատով հանդիպում է նախաձեռնում»:

 

Լրահոս

Դիտել ավելին