Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին ընկել է չշահագործվող շինության նկուղային հատված. օգնության են հասել փրկարարները

14 Մայիս, 2024 09:05
Քաղաքացին ընկել է չշահագործվող շինության նկուղային հատված. օգնության են հասել փրկարարները

Մայիսի 13-ին, ժամը 20:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետնամասում գտնվող փոսի մեջ քաղաքացի է ընկել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ քաղաքացի Ա. Լ.-ն ընկել է Թումանյան փողոցի 54 հասցեում գտնվող չշահագործվող շինության նկուղային հատված (մոտ 7 մետր)։

Փրկարարները նկուղից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել քաղաքացուն, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին