Կարևոր իրադարձություններ

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 48 մասնակից. ՆԳՆ խոսնակ

11 Մայիս, 2024 14:15
Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 48 մասնակից. ՆԳՆ խոսնակ

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները բերման են ենթարկել բողոքի ակցիաների 48  մասնակցի:

Այս մասին Shabat.am-ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Նրանք բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով, այն է՝ Ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:

Վաղ առավոտից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները անհնազանդության ակցիաներ են իրականացնում Երևանի տարբեր մասերում:

 

Լրահոս

Դիտել ավելին