Կարևոր իրադարձություններ

Երևանում մեքենաներ են բախվել. «Toyota Camry»-ն գլխիվայր շրջվել է՝ հայտնվելով ճանապարհի մեջտեղում

11 Մայիս, 2024 00:17
Երևանում մեքենաներ են բախվել. «Toyota Camry»-ն գլխիվայր շրջվել է՝ հայտնվելով ճանապարհի մեջտեղում

Այսօր՝ մայիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19։20-ի սահմաններում Աշտարակի խճուղուց դեպի Դավիթաշեն ճանապարհահատվածում բախվել են Երևանի բնակիչներ 38-ամյա Արմեն Մկրտչյանի վարած «Toyota Rav 4» մակնիշի 20 ZO 001 համարանիշի և 23-ամյա Կարապետ Մելիքսեթյանի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով «Toyota Camry»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին