Կարևոր իրադարձություններ

Մեկնարկում է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը

10 Մայիս, 2024 21:41
Մեկնարկում է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է 2024 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի մեկնարկի մասին:

Մրցույթի նպատակներն են`

զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը,

ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում,

խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:

Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնց կտրվի դրամական պարգև 500.000-ական դրամ:

Մրցութային հանձնաժողովը առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք՝

կունենան կիրառական նշանակություն,

ապահովում են ներկայացված գաղափարի շարունակականությունը,

գաղափարը պետք է ունենա հանրային մասնակցության բաղադրիչ:

Մրցույթն իրականացվում է հետևյալ փուլերով՝

հայտերի ընդունում և նախնական ընտրված հայտերի գնահատում մրցութային հանձնաժողովի կողմից,

փորձագետների կողմից հայտերի փորձագիտական գնահատում՝ շնորհանդեսի միջոցով,

մրցույթի արդյունքների ամփոփում և յուրաքանչյուր անվանակարգում հաղթող հայտատուների պարգևատրում։

Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝

  1. Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ (մասնավորապես՝ մաթեմատիկա, ֆիզիկա, մեխանիկա, աստղագիտություն, էլեկտրոնիկա, միկրո և նանոէլեկտրոնիկա),
  2. Տեղեկատվական տեխնոլոգիաներ և արհեստական բանականություն (մասնավորապես՝ ռոբոտատեխնիկական համակարգեր),
  3. Մանկավարժական տեխնոլոգիաներ (մասնավորապես՝ մանկավարժական, պատմական, բանասիրական և հոգեբանական գիտություններ),
  4. Ռազմական անվտանգության համակարգեր, (մասնավորապես՝ ռազմական, տեխնիկական գիտություններ),
  5. Կանաչ տնտեսություն և տեխնոլոգիաներ (մասնավորապես՝ կենսաբանական, գյուղատնտեսական, քիմիական գիտություններ, վերականգնվող և այլընտրանքային էներգետիկա, նյութագիտություն):

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ համաձայն ձևաչափի՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը:

Սփյուռքից ներկայացվող հայտերը կարող են ընդունվել նաև ռուսերեն կամ անգլերեն լեզուներով՝ համաձայն ներկայացված ձևաչափի:

Մրցույթին մասնակցության հայտերն ընդունվում են 2024 թվականի մայիսի 10-ից մինչև 2024 թվականի հուլիսի 10-ը ներառյալ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Սույն հայտարարությամբ նախանշված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի։

 

Լրահոս

Դիտել ավելին