Կարևոր իրադարձություններ

Դրամաշնորհային մրցույթ՝ «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով

10 Մայիս, 2024 16:45
Դրամաշնորհային մրցույթ՝ «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Ոչ պետական մամուլի հրատարակում» դրամաշնորհային մրցույթ:

Դրամաշնորհ տրվելու է ոչ պետական մամուլի հետևյալ խմբերի նախագծերին.

ազգային փոքրամասնությունների տպագիր և էլեկտրոնային պարբերականներ (յուրաքանչյուր փոքրամասնությունից ֆինանսավորվելու է 1 պարբերական),

մշակութային տպագիր և էլեկտրոնային պարբերականներ (այդ թվում՝ մանկապատանեկան),

գրական տպագիր և էլեկտրոնային պարբերականներ (այդ թվում՝ մանկապատանեկան):

Մրցույթին կարող են մասնակցել նաև այնպիսի իրավաբանական անձինք, որոնք ունեն նոր նախագծեր և հայեցակարգ, բայց չունեն լրատվական նախընթաց գործունեություն:

Ազգային փոքրամասնությունների տպագիր պարբերականները՝

լուսաբանելու են իրենց համայնքի մշակութային և հասարակական կյանքը,

ներկայացնելու են ազգային փոքրամասնության արվեստագետների և գրողների (հատկապես ժամանակակից) ստեղծագործությունները, մշակութային գործունեությունը,

կազմելու և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն են տրամադրելու տվյալ ազգային փոքրամասնության շրջանում մշակույթի տարածման, հասարակական խնդիրների լուսաբանման հայեցակարգը և ծրագրերը,

ծրագրելու և ներկայացնելու են տվյալ համայնքում և համայնքից դուրս պարբերականի տարածմանը միտված քայլերը:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2024 թվականի հունիսի 15-ն է:

 

Լրահոս

Դիտել ավելին