Կարևոր իրադարձություններ

Բերդավան համայնքում բացվել է երիտասարդական-մշակութային կենտրոն (լուսանկարներ)

10 Մայիս, 2024 09:01
Բերդավան համայնքում բացվել է երիտասարդական-մշակութային կենտրոն (լուսանկարներ)

Տավուշի մարզի Բերդավան համայնքում տեղի է ունեցել երիտասարդական-մշակութային կենտրոնի բացում, որը կրում է «Տա ուժ, Տա հույս, Տա լույս» անվանումը։ Այն ստեղծվել է «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամի կողմից, տեխնիկական աջակցությունը՝ «Բերդավան» բարեգործական հիմնադրամի։

Կենտրոնի բացման արարողությանը ներկա էին «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամի տնօրեն Գագիկ Ալոյանը, հիմնադրամի ծրագրերի ղեկավար Լուիզա Գումրոյանը, «Բերդավան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խմբի անդամներ, աշխատակիցներ, «Բերդավանի միջնակարգ դպրոցի» տնօրենությունն ու աշխատակազմը, աշակերտներ, այլ ենթակառուցվածքների տնօրեններ և աշխատակիցներ։ 

«Մեզ համար հատկապես կարևոր է իրականացնել նմանատիպ ծրագրեր Հայաստանի մարզերում, որտեղ այդքան էլ շատ չեն մշակութային ծրագրերը։ Ուրախ ենք, որ նմանատիպ ծրագրի արդյունքում մարզի մշակութային կյանքն էլ ավելի կզարգանա, և մարզաբնակների առօրյան կհարստանա հետաքրքիր նախագծով»,-նշում են «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամի ներկայացուցիչները։ 

Այս նախագիծը հնարավորություն կտա ստեղծել փոքր կինոթատրոն, թատրոն, որտեղ գործող թատերախումբը կկարողանա ներկայացնել իր բեմադրությունները, կազմակերպել ոչ միայն նախկինում նկարահանված, այլև ժամանակակից (հայերեն և ռուսերեն) ֆիլմերի ցուցադրություններ։ Կենտրոնը կունենա գրադարան հայերեն և ռուսերեն գրքերով, ինչպես նաև ռուսաց լեզվի բանավոր խոսքի զարգացմանն ուղղված խումբ։ 

Ծրագրի եզրափակիչ փուլը կլինի 2024 թվականի սեպտեմբերին երիտասարդների համար փառատոնի անցկացումը։ Մասնակիցները կլինեն Կենտրոնի այցելուները և ակտիվ երիտասարդության ներկայացուցիչներ:  «Տա ուժ, Տա հույս , տա լույս» ծրագիրը կղեկավարի Անի Հախվերդյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին