Կարևոր իրադարձություններ

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Փաշինյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի (տեսանյութ, լուսանկարներ)

09 Մայիս, 2024 10:39
Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Փաշինյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի (տեսանյութ, լուսանկարներ)

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և օրենսդիր ու գործադիր մարմնի անդամների ուղեկցությամբ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի:

Նիկոլ Փաշինյանը մոտեցել է զբոսայգի ժամանած վետերաններին՝ շնորհավորել նրանց տոնական օրվա առթիվ և մաղթել առողջություն:

ՀՀ բարձրագույն ղեկավարությունը ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցել ֆաշիզմի դեմ մղված պայքարում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության, ինքնիշխանության համար իրենց կյանքը տված մեր նահատակների հիշատակին:

 

Լրահոս

Դիտել ավելին