Կարևոր իրադարձություններ

Աշտարակ-Էջմիածին ճանապարհին մեքենան հայտնվել է ջրանցքում

08 Մայիս, 2024 22:56
Աշտարակ-Էջմիածին ճանապարհին մեքենան հայտնվել է ջրանցքում

Այսօր՝ մայիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ինչպես հայտնում են Shamshyan.com-ից, ժամը 17։00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 27-ամյա Արտակ Ծատուրյանը իր վարած «ՎԱԶ -2107» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի Դաշտ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրանցքում։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դուրս է բերվել ու տեղափոխվել անվտանգ վայր։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին