Կարևոր իրադարձություններ

Աշխատանքով ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվում է շուրջ 780 անձ. ԱՍՀՆ

08 Մայիս, 2024 20:48
Աշխատանքով ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվում է շուրջ 780 անձ. ԱՍՀՆ

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման և աշխատանքով ապահովման պետական աջակցության ծրագրից այս պահի դրությամբ օգտվում է շուրջ 780 անձ։

Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում շարունակվում է հայրենակիցների հաշվառման գործընթացը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հիշեցնում են, որ միջոցառման շահառու դառնալու համար ԼՂ-ից բռնի տեղահանված 16-ից 63 տարեկան անձինք կարող են դիմել ՄՍԾ տարածքային կենտրոն, որտեղ հաշվառվելուց հետո կարող են օգտվել առաջարկվող երեք բաղադրիչներից մեկից․

անցնել մասնագիտական ուսուցում, որից հետո ձեռք բերել աշխատանք,

անցնել աշխատանքային փորձառություն, որից հետո՝ աշխատանք,

անցնել մասնագիտական ուսուցում, որից հետո ձեռք բերել աշխատանքային փորձառություն և ապա՝ աշխատանք։

 

 

Լրահոս

Դիտել ավելին