Կարևոր իրադարձություններ

Ապրիլին քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան

08 Մայիս, 2024 20:24
Ապրիլին քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա ապրիլ ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ: Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

Ընթացիկ տարվա ապրիլ ամսին Հայաստան այցելել է 163 հազար 970 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 179 հազար 639-ի համեմատ։

2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (14%) և Իրանից (8%):

 

 

Լրահոս

Դիտել ավելին