Կարևոր իրադարձություններ

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացմանը

06 Մայիս, 2024 00:30
ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացմանը

Մայիսի 3-ին Հունգարիայի Վարպալոտա քաղաքի մոտ գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում մեկնարկել է «Քաջարի մարտիկ-2024» ռազմաբժշկական զորավարժության ակտիվ փուլը:Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

ՀՀ ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության ենթակայությամբ գործող 2-րդ մակարդակի դաշտային շարժական հոսպիտալի անձնակազմը մասնակցել է զորավարժության բացման հանդիսավոր արարողությանը:

ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի ղեկավար, գնդապետ Լացլո Ֆազեկասը շնորհավորել է մասնակիցներին՝ ընդգծելով, որ ռազմաբժշկական զորավարժությունը հրաշալի հնարավորություն է՝ բարիդրացիական և գործընկերային միջավայրում

միմյանցից սովորելու և գիտելիքներով, փորձով փոխանակվելու, ինչպես նաև համագործակցությունը խորացնելու համար:

Բազմազգ զորավարժության հիմնական նպատակը համաժամանակյա գործողությունների շրջանակում գործնական հմտությունների կատարելագործումն է, որը միտված է բարձրացնելու ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների բժշկական ապաhովման համակարգերի փոխգործակցության արդյունավետությունը:

Հիշեցնենք, որ «Քաջարի մարտիկ-2024» ռազմաբժշկական զորավարժությանը մասնակցում են 32 երկրների և քաղաքացիական 7 կազմակերպությունների ավելի քան 1600 ներկայացուցիչներ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին