Կարևոր իրադարձություններ

Հացավանի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ

05 Մայիս, 2024 22:07
Հացավանի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ

Մայիսի 5-ին` ժամը 16:08-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները պարանների օգնությամբ քաղաքացի Պ. Ա.-ին և ձիուն դուրս են բերել մացառուտից, այնուհետև քաղաքացուն մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

 

Լրահոս

Դիտել ավելին