Կարևոր իրադարձություններ

Իսրայելում «Al Jazeera» հեռուստաալիքը չի հեռարձակվի

05 Մայիս, 2024 18:30
Իսրայելում «Al Jazeera» հեռուստաալիքը չի հեռարձակվի

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի կաբինետը քվեարկել է երկրում  Al Jazeera հեռուստաընկերության փակման օգտին՝ օգտագործելով անցած ամիս խորհրդարանի կողմից հաստատված նոր օրենքը, որն արգելում է Քաթարի հեռուստաընկերության հեռարձակումը Գազայի հատվածում:

Ինչպես փոխանցում են ԶԼՄ-ն, այս մասին ասվում է կառավարության հայտարարության մեջ։

Կապի նախարար Շլոմո Կարնին հրաման է ստորագրել արգելքը մտցնելու մասին, որն անմիջապես ուժի մեջ է մտել:

Նախկինում Նաթանյահուն բազմիցս սպառնացել է փակել Al Jazeera-ի գրասենյակները՝ պատճառաբանելով, որ հեռուստաալիքը «բռնություն է հրահրում»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին