Կարևոր իրադարձություններ

ՄԻՊ-ը՝ Կիրանցում առավոտյան տեղի ունեցած միջադեպի մասին

02 Մայիս, 2024 18:14
ՄԻՊ-ը՝ Կիրանցում առավոտյան տեղի ունեցած միջադեպի մասին

ՄԻՊ-ն ԱԺ-ում զեկույցի քննարկման ժամանակ անդրադարձել է Կիրանցում տիրող իրավիճակին։

«Հասկանում եմ այն էմոցիոնալ և հոգեբանական վիճակը, որում Կիրանցի բնակիչներն են:

Անհրաժեշտ է նշված անձանց հետ հարաբերություններում լինել հնարավորինս զգայուն և հանդուրժող՝ դարձյալ նկատի ունենալով ամբողջ իրավիճակը, նույնիսկ այն իրավիճակում, երբ պետությունը գուցեև իրավասու է որևէ տեսանկյունից սահմանափակել որևէ իրավունք, բայց այս բոլոր հանգամանքները հաշվի չառնել՝ միանշանակ, չի կարելի:

Առավոտվանից ՄԻՊ-ը մի շարք քայլեր է ձեռնարկել, իսկ դրանից առաջ էլ մեկնել են Տավուշի մարզ, ծանոթացել իրավիճակին և իրավասու մարմիններից պահանջել պարզաբանումներ:

Բանավոր կարգով իրավասու մարմիններից պարզաբանումներ ստացել ենք, բայց սպասում ենք պաշտոնական պարզաբանումների՝ մի շարք խնդիրների հետ կապված»,- նշել է նա՝ հիշեցնելով, որ նախկինում հայտարարել են, որ ոչ համաչափ ուժ չի կարելի կիրառել, նաև անդրադարձել պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ կապված միջադեպին:

«Թույլ տվեք այս պահի դրությամբ հարցի վերաբերյալ վերջնական եզրահանգում չանել, որովհետև մեր ստացած տեղեկությունները հակասական են եղել: Մի խումբ անձինք մեզ մի տեղեկատվություն են հայտնել, մյուսները՝ այլ, և հարցի վերաբերյալ պատշաճ եզրահանգում անելու համար ինձ ժամանակ է անհրաժեշտ»,- ասել է Մանասյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին