Կարևոր իրադարձություններ

Հայաստանը մասնակցել է «Երիտասարդական քաղաքականության մշակումը գործնականում» ծրագրին (լուսանկարներ)

02 Մայիս, 2024 15:26
Հայաստանը մասնակցել է «Երիտասարդական քաղաքականության մշակումը գործնականում» ծրագրին (լուսանկարներ)

ԵՄ-ԵԽ երիտասարդական համագործակցության շրջանակում Պորտուգալիայի Ֆարո քաղաքում կայացել է Եվրոպայի խորհրդի «Երիտասարդական քաղաքականության մշակումը գործնականում» ծրագիրը, որին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը:

Ծրագրի մասնակից երկրներն էին Հայաստանը, Բոսնիա և Հերցեգովինան, Հունգարիան, Մոլդովան, Պորտուգալիան և Ուկրաինան։ Նպատակն էր գործնականում զարգացնել մասնակից երկրների կարողությունները երիտասարդական քաղաքականության մշակման գործընթացում:

ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ԱԺ և քաղհասարակության ներկայացուցիչներ:

Որպես հայաստանյան պատվիրակության ազգային ծրագիր՝ ներկայացվել է «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանն ընդգծել է ՀՀ կառավարության հետևողականությունը «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման գործընթացում երիտասարդների և քաղհասարակության կառույցների մասնակցությունը ապահովելու առումով: Ներկայացնելով երիտասարդական քաղաքականությունը՝ նա անդրադարձել է երիտասարդական աշխատանքի կարևորության, սոցիալ-տնտեսական և հասարակական ոլորտներում երիտասարդների ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Ծրագրին հաջորդել է մասնակցային երիտասարդական քաղաքականության վերաբերյալ ուսումնական փաթեթի ներկայացման միջոցառումը, որի նպատակն էր արդյունավետ մասնակցային քաղաքականությունների մշակման ռեսուրսներ և գործիքներ տրամադրել շահագրգիռ կողմերին:

 

Լրահոս

Դիտել ավելին