Կարևոր իրադարձություններ

Մայիսի 3-ին տեղի կունենա աշխատանք գտնելու և առաջարկելու առաջին մասշտաբային պետական հարթակի՝ պաշտոնական շնորհանդեսը և «Աշխատանքի տոնավաճառ 2024»-ը

02 Մայիս, 2024 12:04
Մայիսի 3-ին տեղի կունենա աշխատանք գտնելու և առաջարկելու  առաջին մասշտաբային պետական հարթակի՝  պաշտոնական շնորհանդեսը և «Աշխատանքի տոնավաճառ 2024»-ը

Մայիսի 3-ին՝ ժամը 11:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Աշոտ Երկաթ» սրահում տեղի է ունենալու աշխատանք գտնելու և առաջարկելու առաջին մասշտաբային պետական հարթակի՝ «e-work.am»-ի պաշտոնական շնորհանդեսը։

Նույն օրը ժամը 12:00-ից «Տիգրան Մեծ» սրահում կմեկնարկի Աշխատանքի տոնավաճառ 2024-ը, որտեղ ներկայացված կլինեն տարբեր ոլորտների առաջատար գործատուները։

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Անահիտ Պարզյանը, ով կներկայացնի «e-work.am» հարթակը։

Միջոցառման շրջանակում նախատեսվում է նաև պանելային քննարկում՝ «Զբաղվածության մարտահրավերները թվայնացման դարաշրջանում» թեմայով:

Սիրով հրավիրում ենք լուսաբանման։ 

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել ԱՍՀ նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին՝ 010 52 14 31 հեռախոսահամարով։ 

 

Լրահոս

Դիտել ավելին