Կարևոր իրադարձություններ

Չորս գյուղերի հարցի չլուծումն Ադրբեջանին ավելի մեծ հնարավորություն կտա չպահել պայմանավորվածությունը. վարչապետ

01 Մայիս, 2024 23:28
Չորս գյուղերի հարցի չլուծումն Ադրբեջանին ավելի մեծ հնարավորություն կտա չպահել պայմանավորվածությունը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է որքանով է երաշխավորված, որ Ադրբեջանը չորս գյուղերի հարցի լուծումից հետո նոր պահանջներ չի ներկայացնի Հայաստանին հարցին։

«Չորս գյուղերի հարցի չլուծումն ավելի շատ հնարավորություն կտա Ադրբեջանին՝ դա անելու, քան հարցի լուծումը, ընդ որում` չորս գյուղեր ասելիս խոսքը այնպիսի գյուղերի մասին է, որ երբեք չեն գտնվել Տավուշի մարզի կազմում, մենք էդպիսի բնակավայրեր չենք ունեցել, Ալմաթիի հռչակագրի տրամաբանությամբ դրանք գտնվել են Խորհրդային Ադրբեջանի կազմում:

Էս խնդրի չլուծումն Ադրբեջանին ավելի մեծ հնարավորություն կտա խուսափել այդ բանաձևից և պայմանավորվածությունից, քան այդ չորս գյուղերի հատվածում սահմանազատման գործընթացի իրականացնելը»,- նշել է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին