Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    522
    526,5

  • EUR

    620
    632

  • RUB

    6,97
    7,19

Կարևոր իրադարձություններ

Այսօր Երևանի Սրբ. Կաթողիկե և Սրբ.Աննա եկեղեցիների բակում նշում էին Բերքի տոնը

21 Հոկտեմբեր, 2015 16:01
Այսօր Երևանի Սրբ. Կաթողիկե և Սրբ.Աննա եկեղեցիների բակում նշում էին Բերքի տոնը

Արդեն մեկ տասնամյակից ավել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզներում ընդհանուր ուսումնական ծրագրին զուգահեռ կիրառվում է ազգային ծեսերի, ժողովրդական երգ ու պարի ուսուցման ծրագիրը: Ծեսերը երեխաներին մատուցվում են հետաքրքիր, մանկական մտածողության ու հնարավորություններին համապատասխան, համեմված խաղիկներով, ասացվածքներով ու հանելուկներով: Այսօր ԵրևանիՍրբ. Կաթողիկե և Սրբ.Աննա եկեղեցիների բակում նշում էին Բերքի տոնը: Միջոցառումը օրհնանքի խոսքով սկսեց եկեղեցու հոգևոր սպասավոր հայր Ավետիսը: Ծեսի մատուցման ընթացքում մանկապարտեզի սաների մասնակցությամբ ներկայացվեց, թե ինչպես էին հայերը նշում այս գեղեցիկ ու բերքառատ տոնը: Շուրջը ամեն բան՝ ազգային երգն ու պարը, խաղերը, մասնակիցների գունեղ տարազները, հայկական բերքով ու բարիքով լի զամբյուղները, ծեսին բնորոշ ձևավորումը, ստեղծել էին հայեցի, հին ավանդական, օտարամոլությունից զերծ մթնոլորտ: Միջոցառմանը ներկա էր նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը: «Այսպիսի միջոցառումները նպաստում են երեխաների հայեցի դաստիարակմանը, ծանոթացնում իրենց ակունքներին: Մենք ջանք չենք խնայելու մատաղ սերնդին սերմանելու սեր դեպի ազգայինը, դեպի մեր մաքուր անաղարտ երգն ու պարը», նշեց վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը:

Լրահոս

Դիտել ավելին