Կարևոր իրադարձություններ

Ռաֆահի վրա ռազմական հարձակումն անընդունելի էսկալացիա կլինի. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

01 Մայիս, 2024 00:30
Ռաֆահի վրա ռազմական հարձակումն անընդունելի էսկալացիա կլինի. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Իսրայելի վրա ազդեցություն ունեցող երկրներին կոչ է արել ամեն ինչ անել Ռաֆահում ռազմական գործողությունը կանխելու համար։ Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Ռաֆահի վրա ռազմական հարձակումը անընդունելի էսկալացիա կլինի, որը կսպանի ևս հազարավոր խաղաղ բնակիչների և հարյուր հազարավորների փախուստի կհանգեցնի», - ասել է Գուտերեշը՝ հավելելով․

«Դա կործանարար հետևանքներ կունենա Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիների համար և լուրջ հետևանքներ կունենա գրավյալ Արևմտյան ափում և ողջ տարածաշրջանում»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին