Կարևոր իրադարձություններ

Ռուբինյանն ու Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենն անդրադարձել են ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

30 Ապրիլ, 2024 18:56
Ռուբինյանն ու Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենն անդրադարձել են ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 30-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով պատվիրակությանը՝ Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումն ու խորացումը:

Քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերը, անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային զարգացումներին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին