Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության և ֆեդերացիայի հետագա համագործակցության ուղղություններն ու առաջիկա անելիքները

30 Ապրիլ, 2024 17:26
Քննարկվել են քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության և ֆեդերացիայի հետագա համագործակցության ուղղություններն ու առաջիկա անելիքները

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այսօր հանդիպել է Երևանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի անդամներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության և ֆեդերացիայի հետագա համագործակցության ուղղություններն ու առաջիկա անելիքները: 

Կողմերի համատեղ որոշմամբ ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արմեն Փամբուխչյանը, փոխնախագահներ՝ Շիրակ Պողոսյանը և Սուսաննա Մարտիրոսյանը, քարտուղար՝ Հովհաննես Գևորգյանը:

Մարզաձևի զարգացման համար կլինեն տարբեր նախաձեռնություններ, իսկ համայնքն իր լիազորությունների սահմանում կաջակցի առկա խնդիրների լուծմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին