Կարևոր իրադարձություններ

Լուրերը, թե զինծառայողներին սպառնացել ու դաժան ծեծի են ենթարկել, իրականությանը չեն համապատասխանում. ՔԿ

30 Ապրիլ, 2024 10:49
Լուրերը, թե զինծառայողներին սպառնացել ու դաժան ծեծի են ենթարկել, իրականությանը չեն համապատասխանում. ՔԿ

««Հրապարակ» թերթի հրապարակումն այն մասին, թե իբր Տավուշի մարզի Կիրանց բնակավայում ակցիա իրականացնողներին այցելած ՀՀ ԶՈՒ մի քանի զինծառայողների նկատմամբ բռնության, սպառնալիքի փորձեր են եղել, և նրանք, իբրև թե, դաժան ծեծի են ենթարկվել, իրականությանը չեն համապատասխանում, մտացածին են և ինչպես սովորաբար լինում է նման ոճի հրապարակումների պարագայում՝ որևէ փաստական հիմք չունեն։

Այդ անձանց հետ իրականացված համապատասխան քննչական գործողությունների ընթացքում նրանց նկատմամբ որևէ նման բռնություն չի իրականացվել, և գրվածն այդ առումով զուտ բամբասանքային ենթադրություն է»,-այս մասին հաղորդագրություն է տարածել ՔԿ-ն։

 

Լրահոս

Դիտել ավելին