Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են հայ-իրանական գործարար կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր

29 Ապրիլ, 2024 22:14
Քննարկվել են հայ-իրանական գործարար կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանն ԻԻՀ Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնում մասնակցել է ապրիլի 27-ից մայիսի 1-ը անցկացվող Iran Expo 2024 արտահանման հնարավորությունների 6-րդ ցուցահանդեսին։

Նախարարի տեղակալն այցելել է նաև Չաբահարի ազատ տնտեսական գոտու տաղավար, որի գործադիր տնօրենը ներկայացրել է տարածաշրջանի արտադրական և արտահանման հնարավորությունները և հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր։

Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ Iran Expo 2024-ին Հայաստանից մասնակցում է շուրջ 70 ընկերության ներկայացուցիչ։

Ցուցահանդեսի շրջանակներում Նարեկ Հովակիմյանը հանդիպել է ցուցահանդեսի հայաստանյան մասնակիցների հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԻԻՀ-ում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանն ու ԻԻՀ-ում ՀՀ-ի առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։

Այցի շրջանակներում կայացել են նաև B2B հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են հայ-իրանական գործարար կապերի ամրապնդման, երկկողմանի առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր։

 

Լրահոս

Դիտել ավելին