Կարևոր իրադարձություններ

Հայաստանի ռուսական ռազմակայանում վարժանքներ են անցկացվում դիպուկահարների մասնակցությամբ

21 Հոկտեմբեր, 2015 15:57
Հայաստանի ռուսական ռազմակայանում վարժանքներ են անցկացվում դիպուկահարների մասնակցությամբ

Հայաստանի «Կամխուդ» բարձրլեռնային զորափորձարանում մարտավարական հատուկ վարժանքներ են սկսվել ռուսական ռազմակայանի դիպուկահարների ստորաբաժանման զինծառայողների մասնակցությամբ, որոնք ընթանում են 2015 ուսումնական տարվա ամփոփիչ միջոցառումների շրջանակներում:

 ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ծովի մակերեւույթից ավելի քան 1,5 հազար մետր բարձրության վրա դիպուկահարները կիրականացնեն բարձրլեռնային կլիմայական բարդ պայմաններում գոյատեւման եւ դիպուկահարների դարանների կազմակերպման գործողություններ: Պարապմունքների ընթացքում մարտականին մոտ պայմաններ ստեղծելու համար լայնորեն կկիրառվեն նմանակման միջոցներ:

Տարվա ընթացքում դիպուկահարներն ավելի քան 380 ուսումնական ժամ յուրացրել են մարտավարական, կրակային, ինժեներային, ալպինիստական, հատուկ եւ այլ պատրաստություն, ընդ որում՝ հատուկ ուշադրություն Է դարձվել լեռնային տեղանքի պայմաններում անհատական նշանառման եւ թիրախների ընտրման կանոններին:

Դիպուկահարների ուսուցման ընթացքում պարապմունքների շուրջ 30 տոկոսն անցկացվել Է օրվա մութ ժամերին՝ գիշերային տեսունակության սարքերի կիրառմամբ:

Artsakhpress.am

 

Լրահոս

Դիտել ավելին