Կարևոր իրադարձություններ

Ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների

29 Ապրիլ, 2024 17:46
Ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող կազմակերպությունները և դասընթացները երաշխավորելու և համապատասխան ցանկում ընդգրկելու նպատակով:

Մրցույթի շրջանակում իրականացվում է հանրակրթական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և վերապատրաստման ամբողջ ծրագրի կամ նրա առանձին բաժինների հիման վրա կազմված դասընթացների ընտրություն՝ սահմանված կարգի համաձայն: Ուսուցիչների վերապատրաստման ոլորտում դրանց գործունեությունը երաշխավորում է 3 տարի ժամկետով: 

Կազմակերպությունը վերապատրաստում է իրականացնելու՝ համաձայն  ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի մարտի 7-ի՝  «Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման չափորոշիչը և օրինակելի ծրագիրը հաստատելու մասին»   N  346-Ա/2  հրամանի

Ուսուցչի մոտ առարկայական գիտելիքի կարիքի բացահայտման դեպքում վերապատրաստումն իրականացնում է ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատությունը, որի ծրագիրը պետք է երաշխավորվի նշված կարգի պահանջներին համապատասխան:

Մրցույթին մասնակցելու  համար  անհրաժեշտ  փաստաթղթերը  պետք է ուղարկել [email protected]էլեկտրոնային հասցեին՝ 2024  թվականի ապրիլի 29-ից մինչև մայիսի 29-ը ներառյալ: Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչություն՝ 010-599620 հեռախոսահամարին: 

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարության կողմից որևէ կազմակերպություն դեռևս երաշխավորում չի ստացել ուսուցչի վերապատրաստում իրականացնելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին