Կարևոր իրադարձություններ

Երկարաձգվել է ԼՂ-ից տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը

25 Ապրիլ, 2024 16:25
Երկարաձգվել է ԼՂ-ից տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը

Կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել 2023 թ. ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրում. շահառուներին կտրվի մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ ծրագրից օգտվելու հնարավորություն: Այն կնպաստի առավել մեծ թվով մասնագետների ուսումնական հաստատություններ ներգրավելուն:

Անհրաժեշտություն է առաջացել նաև ամրագրել, որ բնակության վայրի փոփոխությամբ պայմանավորված պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում ուսուցիչը չի զրկվում ծրագրից կրկին օգտվելու իրավունքից: Արդյունքում՝ նոր ուսումնական տարում հնարավորություն կտրվի ուսուցիչներին համալրելու թափուր հաստիքները:

 

Լրահոս

Դիտել ավելին