Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները

25 Ապրիլ, 2024 15:28
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները

Նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 25-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին, ՀԲ աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թաֆաձվա Դուբեին և քաղաքաշինության գծով մասնագետ Նորա Միրզոյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը և նրա տեղակալ Սուսաննա Հակոբյանը։

Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները, գործողությունների շրջանակը, բաղադրիչներն ու առաջնահերթ գործողությունները:

Անդրադարձ է կատարվել նաև Համաշխարհային բանկի հետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին։

 

Լրահոս

Դիտել ավելին