Կարևոր իրադարձություններ

Դրամաշնորհային մրցույթ՝ ուղղված սփյուռքում գործող կրթամշակութային կառույցներին

25 Ապրիլ, 2024 12:48
Դրամաշնորհային մրցույթ՝ ուղղված սփյուռքում գործող կրթամշակութային կառույցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որին կարող են մասնակցել սփյուռքի համայնքների կրթամշակութային կառույցները: Մրցույթի արդյունքում աջակցություն կտրամադրվի սփյուռքում գործող կրթական կառույցներին՝ կրթամշակութային, գիտահրատարակչական ծրագրեր իրականացնելու նպատակով:

Մրցույթի մասնակցության հայտերը ներկայացվում են օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով:

Դրամաշնորհային մրցույթն իրականացվում է՝ մրցութային կարգի սահմանված պահանջներին համապատասխան:

Ներկայացված հայտերը կգնահատի ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ձևավորված գնահատող հանձնաժողովը:

Դրամաշնորհը տրվելու է սփյուռքի համայնքներին հետևյալ մրցութային անվանակարգերով՝

կրթական, կրթամշակութային միջոցառումներ,

կրթական, կրթամշակութային դասընթացներ,

հայագիտական որևէ թեմայով ուսումնական նյութերի հրատարակում:

Մրցույթը կիրականացվի հետևյալ ժամանակացույցով՝

մրցույթը կմեկնարկի 2024 թվականի ապրիլի 25-ին,

հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2024 թվականի մայիսի 10-ը ներառյալ,

մրցույթի արդյունքները կամփոփվեն 2024 թվականի մայիսի 30-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին