Կարևոր իրադարձություններ

Հիշում ենք և պահանջում. Կանադայի արտգործնախարարը հայերեն գրառում է արել

24 Ապրիլ, 2024 23:44
Հիշում ենք և պահանջում. Կանադայի  արտգործնախարարը հայերեն գրառում է արել

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին X-ի իր գրառում է արել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առնչությամբ։

«1915 թ. ավելի քան 1,5 միլիոն հայ է սպանվել: Այսօր մենք շարունակում ենք հարգել Հայոց ցեղասպանության ժամանակ խլված կյանքերի հիշատակը և խորհում ենք այն ցավի մասին, որ շատերը մինչ օրս ապրում են։

Մենք պետք է այնպես անենք, որ նրանց անուններն ու պատմությունները երբեք չմոռացվեն»,- նշել է նա, կից՝ հայերենով հավելով.

«Հիշում ենք և պահանջում»։

 

Լրահոս

Դիտել ավելին